Անցկացվեց սեմինար «Նորարարական գործունեությունը և գյուտարարությունը Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում» թեմայով
Օգոստոսի 23-ին և 25-ին «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ «Ինժեներակա կենտրոն» մասնաճյուղի ուսումնատեխնիկական կենտրոնում ընկերության համակարգի աշխատակիցների համար անցկացվեց սեմինար «Նորարարական գործունեությունը և գյուտարարությունը ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ-ում» թեմայով :
Սեմինարի ընթացքում կազմակերպվեցին քննարկումներ ներկայացված ոլորտների շուրջ, եղան բազմաթիվ նորարարական առաջարկներ, այդ թվում ներտնային գազասպառման համակարգերի անվտանգության, գազաբաշխման, էներգախնայողության և էներգաարդյունավետության, գազի վերահսկողությանն առնչվող ոլորտներում: Երեք առավել ակտիվ մասնակից պարգևատրվեց նվերներով. Դավիթ Հակոբյան («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տեխնիկական բաժնի առաջատար մասնագետ),Ստեփան Գարեյան (Գավառի ԳԳՄ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ և Ասատրյան Արծրուն (Երևանի ԳԳՄ, փականագործ):
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կայքում գործում էՆորարարական գործունեությունբաժինը, որտեղ ընկերության աշխատակիցները կարող են տեղեկատվություն ստանալ նորարարության և գյուտարարության մասին, ներկայացնել նորարական առաջարկ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 702 ԿԲ)