Անցկացվեց սեմինար «Նորարարական գործունեությունը և գյուտարարությունը Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում» թեմայով

28 օգոստոսի 2017, 15:34

Օգոստոսի 23-ին և 25-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներակա կենտրոն» մասնաճյուղի ուսումնատեխնիկական կենտրոնում ընկերության համակարգի աշխատակիցների համար անցկացվեց սեմինար «Նորարարական գործունեությունը և գյուտարարությունը Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում» թեմայով :

Սեմինարին քննարկվել են հետևյալ հարցերը.

  • Ինչ է նորարարությունը,
  • նորարարության տեսակները,
  • ինչպես զբաղվել նորարարությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգում,
  • ինչպես շահագրգռել աշխատակիցներին զբաղվելու նորարարությամբ:


Սեմինարի նպատակն է,

— խթանել աշխատակիցների ստեղծագործական մտածողությունը նորարարության և գյուտարարության ոլորտում,

— տալ հնարավորություն իրականացնելու արդեն իսկ առկա նորարարական և գյուտարարական գաղափարները (առաջարկները),

— նորարարական լուծումներով հնարավորինս օպտիմալացնել և նվազեցնել ծախսերը,

— աջակցել նորարարական առաջարկների «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ներդրման ընթացքին

— աջակցել նորարարների և գյուտարարների իրավունքների պաշտպանության գործընթացներին:

Սեմինարի ընթացքում կազմակերպվեցին քննարկումներ ներկայացված ոլորտների շուրջ, եղան բազմաթիվ նորարարական առաջարկներ, այդ թվում ներտնային գազասպառման համակարգերի անվտանգության, գազաբաշխման, էներգախնայողության և էներգաարդյունավետության, գազի վերահսկողությանն առնչվող ոլորտներում: Երեք առավել ակտիվ մասնակից պարգևատրվեց նվերներով. Դավիթ Հակոբյան («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տեխնիկական բաժնի առաջատար մասնագետ),Ստեփան Գարեյան (Գավառի ԳԳՄ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ և Ասատրյան Արծրուն (Երևանի ԳԳՄ, փականագործ):

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կայքում գործում է Նորարարական գործունեություն բաժինը, որտեղ ընկերության աշխատակիցները կարող են տեղեկատվություն ստանալ նորարարության և գյուտարարության մասին, ներկայացնել նորարական առաջարկ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am