«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում անցկացվեց բնապահպանական անվտգանգության թեմայով հերթական սեմինարը

«Գազպրոմ» ՀԲԸում հայտարարված բնապահպանության տարվա միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 7-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներակա կենտրոն» մասնաճյուղի ուսումնատեխնիկական կենտրոնում անցկացվեց սեմինար՝ «Բնապահպանական անվտգանգություն և բնապահպանական ռիսկեր » թեմայով:

Սա թվով երկրորդ սեմինարն էր, որը կազմակերպվել էր «Գազպրոմ Արմենիա»ում բնապահպանության թեմայով: Առաջին սեմինարը անցկացվել էր հունիսի 28-ին և 29-ին «Կենցաղային աղտոտումից շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրները: Բնապահպանական իրազեկման և էկոտուրիզմի արդյունավետությունը» թեմայով՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ագային համալսարանի ուսանողների համար:

Սեմինարին քննարկվել են հետևյալ հարցերը.

Բնապահպանական անվտանգության ոլորտի հիմնական հասկացությունները

Շրջակա միջավայրի որակի ազդեցությունը մարդու առողջության վրա

Բնապահպանական ռիսկերը

Բնապահպանական խնդիրները:

Սեմինարը կազմակերպվել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am