«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ շարունակում է իրականացնել ընկերության արտադրական օբյեկտների տարածքների կանաչապատման ծրագիրը
«Գազպրոմ» ՀԲԸ—ում հայտարարված բնապահպանության տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն իրականացնում է ընկերության արտադրական օբյեկտների տարածքների կանաչապատման ծրագիրը:
Ծրագրի առաջին փուլն իրականացվել էր 2017 թվականի ապրիլ—մայիս ամիսներին Հրազդան—5 կայանի տարածքում: Էներգաբլոկի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները տնկեցին շուրջ 300 ծառ:
Հաշվի առնելով Հրազդանի տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, որտեղ տեղակայված է կայանը, ծառատունկի համար ընտրվել էին խնձորի, տանձի, սալորի, ինչպես նաև ընկույզի տնկիներ: Կայանի տարածքում առկա են բոլոր պայմանները նմանատիպ պտղատու այգիներ հիմնելու համար. համապատասխան բնահող (գրունտ) և երիտասարդ ծառերը կանոնավոր ջրելու հնարավորություն:
«Հրազդան—5»-ի աշխատակիցների խոսքերով, այս ծառերը լավ են աճում ցուրտ ձմռան և զով ամռան պայմաններում: «Ծառերն արդեն արմատավորվել են, մենք հուսով ենք, որ արդեն եկող տարի կստանանք առաջին բերքը: Էներգաբլոկի տարածքի կանաչապատման գաղափարը մեծ ոգևորությամբ էր ընկալվել մեր աշխատակիցների կողմից, քանի որ մենք ունենք շատ մեծ տարածքներ: Իսկ ծառերը ոչ միայն կգեղեցկացնեն և կաշխուժացնեն կայանին կից տարածքը, այլ նաև մեծ օգուտ կտան բնապահպանական տեսանկյունից», — նշել է «Հրազդան-5» հիմնարկի գործերի կառավարիչ Գարիկ Բերբերյանը:
«Գազպրոմ Արմենիա» —ի աշխատակիցները պարբերաբար օգնում են կայանի գործընկերներին խնամել երիտասարդ ծառերը և բարեկարգել տարածքը:
Ներկայումս «Հրազդան—5»-ի աշխատակիցները նախապատրաստում են ևս երկու տարածք աշնանային ծառատունկի համար: Նախատեսվում է տնկել շուրջ 100 տնկիներ:
Ընկերության արտադրական օբյեկտների տարածքների կանաչապատման ծրագրի շրջանակում նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերին ծառատունկ կազմակերպել Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան—կայանի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության մի շարք ԳԳՄ—ների տարածքներում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Սեպտեմբեր ամսվա նորությունները
Երկարացվել են բնական գազի մատակարարման և փոխադրման լիցենզիաների ժամկետները 2017 թվականի սեպտեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները մասնակցեցին բնապահպանական շաբաթօրյակին 2017 թվականի սեպտեմբեր ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում անցկացվեց բնապահպանական անվտգանգության թեմայով հերթական սեմինարը
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)