Երկարացվել են բնական գազի մատակարարման և փոխադրման լիցենզիաների ժամկետները

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին կայացած նիստում որոշում է ընդունել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետությունում բնական գազի բաշխման և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բնական գազի փոխադրման լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգել մինչև 2019 թ. սեպտեմբերի 29-ը:

Մեկ այլ որոշմամբ մինչև 2019 թ. սեպտեմբերի 29-ը երկարացվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության լիցենզիայի գործողության ժամկետը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի սեպտեմբերի 29-ից։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am