«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները մասնակցեցին բնապահպանական շաբաթօրյակին

«Գազպրոմ» ՀԲԸում հայտարարված բնապահպանության տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մասնակցեց բնապահպանական շաբաթօրյակին Երևանյան լճին կից տարածքում:

Ընկերության աշխատակիցները Երևանյան լճի ափամերձ գոտում իրականացրեցին մաքրման աշխատանքներ՝ ազատելով տարածքը կուտակված աղբից և կենցաղային թափոններից:

Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 20 մարդ՝ ընկերության տարբեր բաժինների աշխատակիցներ:


«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցների խոսքերով, ամեն անգամ ավելանում է նմանատիպ ակցիաներին ցանկություն ունեցող մասնակիցների թիվը, քանի որ մարդիկ ընկալում են, որ շրջակա միջավայրի մաքրությունը հիմք է հանդիսանում բնակչության առողջության անվտանգության պահպանման համար, հատկապես, խոշոր քաղաքներում, որտեղ կենցաղային ախտոտվածությունը այսօր ակտուալ խնդիր է:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am