ՀՀ մատակարարվելիք գազի սակագինը 2018-ի համար կմնա անփոփոխ
Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Ըստ այդմ՝ բնական գազի գինը ՀՀ—ի համար 2018 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:
Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպմանը:
Նշվել է նաև, որ այս հարցում կառավարությունը շարունակելու է տարբերակված մոտեցում ցուցաբերել սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքների բնակիչների և վերամշակող ձեռնարկությունների նկատմամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36