«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է առաջատար մնալ հանրապետության խոշոր հարկ վճարողների ցանկում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, 2017 թվականի 11 ամիսների արդյունքներով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն շարունակում է գլխավորել խոշոր հարկ վճարողների ցանկը՝ ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով:

Նշված ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ՀՀ բյուջե կատարած վճարումները կազմել են 37,5 մլրդ դրամ:

Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ընդգրկվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2017 թվականին հրապարակված օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցուցակում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am