Շնորհավորական մաղթանքը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Հարգելի գործընկերներ՝

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Ավանդաբար, տարեմուտին ամփոփվում են անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքի արդյուքները և նախանշվում են ապագա ծրագրերը: Վստահորեն կարող ենք արձանագրել, որ ընդհանուր ջանքերով կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները, որոնցից ամենակարևորը՝ հուսալի, անխափան և անվտանգ գազամատակարարումն է:

Հատկանշական է, որ 2017 թվականը հոբելյանական էր մեզ համար. լրացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հիմնադրման 20—ամյակը: Անցած երկու տասնամյակների ընթացքում մեր ընկերությունն իրականացրել է խոշոր նախագծեր և ծրագրեր՝ կատարելով իր նշանակալի ներդրումը Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձր մակարդակի ապահովման գործում: Իսկ մեր բոլոր ձեռքբերումները յուրաքանչյուրիս ամենօրյա և նվիրյալ աշխատանքի արդյունքն է:



Կրկին շնորհավորում
եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում ընտանեկան ջերմություն ու երջանկություն, առողջություն, աշխատանքային նոր ձեռքբերումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am