2017 թվականի ընթացքում «թեժ գծով» ստացվել է 1507 զանգ
2017 թվականի հունվար—դեկտեմբեր ամիսների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 1507 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների,սպառած գազի և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի վերաբերյալ: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ:
«Թեժ գիծն» ապահովում է կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել հարցերին՝ կապված գազամատակարարման հետ: Հարցերը կարող են ուղղվել «թեժ գծի» համարով՝ 29-49-04, երկուշաբթի—հինգշաբթի օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ը, իսկ ուրբաթ՝ 09:00-ից մինչև 17:00-ը:
«Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից ստացված բոլոր հեռախոսազանգերը գրանցվում են և փոխանցվում են համապատասխան ստորաբաժանումներին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36