«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը շարունակում է մարզումները՝ ուղղված ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ սիրողական ֆուտբոլային թիմը 2018 թվականի հունվարից վերսկսել է իր մարզումները դահլիճում, իսկ փետրվար ամսից պարապմունքները անցկացվում էին ինչպես դահլիճում, այնպես էլ խաղադաշտում: Մարզումների հիմնական նպատակն է ֆիզիկական պատրաստվածության աստիճանի բարձրացումը, գնդակի հետ վարման տեխնիկայի կատարելագործումը:


Պարապմունքների ընթացքում անցկացվում են ուժի, դիմացկունությանը, շարժումների կոորդինացիային և տեխնիկայի զարգացմանն ուղղված անհատական, խմբակային և թիմային վարժություններ:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ֆուտբոլային տարբեր տեսակի փոքր խաղերին (4х4, 5х5 и 6х6) ՝ չեզոք խաղացողի օգտագործմամբ:

Թիմը բաղկացած է 24 հոգուց: Թիմի կորիզը կազմում են 10 ֆուտբոլիստներ, որոնք երկար տարիներ միասին են խաղում: Այս տարի թիմը համալրվել է չորս նոր խաղացողներով. դարպասապահով, պաշտպանով և երկու կիսապաշտպաններով:

Մարտ ամսից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը մարզումները անցկացնելու խաղադաշտում, ուշադրություն դարձնելով տեխնիկական և տակտիկական հմտություններին և գործողություններին, արագությանը, դիմացկունությանը, երկկողմանի և ընկերական խաղերին, որոնք նպատակաուղղված են առաջիկա մարտահրավերներին առավել լավ նախապատրաստվելուն:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մեծ ուշադրություն է դարձվում ընկերության աշխատակիցների և նրանց երեխաների շրջանում սպորտի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի և մարզումների քարոզմանը:

Սպորտի նկատմամբ սերը ձևավորվում է փոքր տարիքից և հաշվի առնելով դա՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլիստները մարզումների մասնակից են դարձնում նաև իրենց երեխաներին, որոնք ֆուտբոլային պարապմունքների միջոցով իրենց առաջին քայլերն են անում սպորտում: «Ընտանեկան» նմանատիպ մարզումները նպաստում են առողջ ապրելակերպի ձևավորմանը, թիմային ոգու ամրապնդմանը և ներգրավում են երեխաներին սպորտի մեջ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում գտնվող թենիսի կորտում Ընկերության աշխատակիցների երեխաների համար շուրջտարի անցկացվում են մեծ թենիսի կանոնավոր պարապմունքներ: Ի դեպ, մատաղ թենիսիստները պարբերաբար մասնակցում են տարբեր մրցաշարերի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am