«Տրանսգազ» ՍՊԸ վթարային խումբը մասնակցել է վարարումների հետևանքների վերացմանն ուղղված ուսումնական վարժանքներին
Մարտի 27-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, անցկացրել է համալիր հակավթարային ուսումնական վարժանքներ՝ «Մայրուղային գազատարների օդային անցման հենասյունի և ափի ողողում հեղեղաջրերով» թեմայով:Վարժանքներին մասնակցել է «Տրանսգազ»-ի Աբովյանի գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարավերականգնողական խումբը՝ գարնանային վարարումների պայմաններում մայրուղային գազատարների գծային հատվածում առաջացած հնարավոր վթարների վերացման նպատակով:
«Տրանսգազ» ՍՊԸ-ն օբյեկտներում և գծային հատվածում վթարային իրավիճակի հետևանքները վերացնելու, աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար վարժանքի մասնակիցները ապահովված են եղել հակահրդեհային և անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով:
Մեծացված լուսանկար (JPG, 577 ԿԲ)