«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում կազմակերպվել էր ավանդական տոնական միջոցառում, որին մասնակցել է ընկերության աշխատողների 3-ից 11 տարեկան ավելի քան 200 երեխա:
Միջոցառման կազմակերպիչները երեխաների համար նախատեսել էին ուրախ, հետաքրքրաշարժ հունական շոու-ծրագիր՝ բազմատեսակ զվարճալի խաղերով, վիկտորիաներով «Հին Հունաստան և հունական դիցաբանություն» թեմայով: Երեխաները նաև մասնակցում էին կավչանկարչությանը, ավազի վրա նկարչությանը:
Հնարավոր չէ պատկերացնել մի տոն առանց փոքրիկ չարաճճիությունների և հրաշագործ վերափոխման: Աղջիկները ցանկանում են լինել փերի, իսկ տղաները՝ ասպետ կամ ծովահեն: Եվ այդ ամենը հնարավոր դառձավ ակվագրիմի շնորհիվ, որը տեղում կազմակերպվում էր նրանց համար:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բոլոր փոքրիկները ստացան նվերներ՝ գիպսե արձանիկներ մուլտհերոսների տեսքով գունազարդելու համար, ներկերի հավաքածուներ:
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)