«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում կազմակերպվել էր ավանդական տոնական միջոցառում, որին մասնակցել է ընկերության աշխատողների 3-ից 11 տարեկան ավելի քան 200 երեխա:
Միջոցառման կազմակերպիչները երեխաների համար նախատեսել էին ուրախ, հետաքրքրաշարժ հունական շոու-ծրագիր՝ բազմատեսակ զվարճալի խաղերով, վիկտորիաներով «Հին Հունաստան և հունական դիցաբանություն» թեմայով: Երեխաները նաև մասնակցում էին կավչանկարչությանը, ավազի վրա նկարչությանը:
Տոնը լի էր խինդ ու ծիխաղով: Մանուկների համար ցուցադրվեց տիկնիկային ներկայացում:Միջոցառման ողջ ընթացքում փոքրիկներին զվարճացնում էին ծաղրածուները:
Հնարավոր չէ պատկերացնել մի տոն առանց փոքրիկ չարաճճիությունների և հրաշագործ վերափոխման: Աղջիկները ցանկանում են լինել փերի, իսկ տղաները՝ ասպետ կամ ծովահեն: Եվ այդ ամենը հնարավոր դառձավ ակվագրիմի շնորհիվ, որը տեղում կազմակերպվում էր նրանց համար:
Երեխաների համար կազմակերպվել էր նաև զբոսանք պոնիյով, տեղադրված էին մանկական ատրակցիոններ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բոլոր փոքրիկները ստացան նվերներ՝ գիպսե արձանիկներ մուլտհերոսների տեսքով գունազարդելու համար, ներկերի հավաքածուներ:
Տոնակատարության ավարտին կացմակերպվել էր նաև հյուրասիրություն՝ երեխաների կողմից սիրված թխվածքաբլիթներով, հյութերով և այլն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցը մասնակցել է «Հիշատակի հերթափոխ — 2018» ռազմահայրենասիրական միջազգային ակցիային
- 2018 թվականի հունիս ամսվա երկրորդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վթարակարգավարական ծառայությունն անցկացրեց ուսումնական վարժանք
- Սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված է գազի սակագնի նվազեցում
- 2018 թվականի հունիս ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)