«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վթարակարգավարական ծառայությունն անցկացրեց ուսումնական վարժանք
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի «1–04» վթարակարգավարական ծառայությունը կազմակերպել էր ուսումնավարժական պարապմունք՝ «Բազմաբնակարան շենքերի բնակիչների քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը ստորգետնյա գազատարից գազի արտահոսքի դեպքում»:
Վարժանքի սցենարի համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի տարածքում բնակիչները ահազանգել են գազի հոտի առկայության մասին:
Արտակարգ դեպքի մասին ազդանշան ստանալուց հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը օպերատիվ ժամանել է դեպքի վայր և հայտնաբերել գազի հոտի առկայության պատճառը. ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել գազի արտահոսք և կուտակվել բազմաբնակարան շենքի նկուղում: Վթարային խմբի առջև դրված է եղել միջոցներ ձեռնարկել վթարը վերացնելու, վթարավեկանգնողական աշխատաքներ իրականացնելու, բաժանորդների գազամատակարարումը վերականգնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու առաջադրանք:
Ուսումնավարժանքները կազմակերպված էին արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության մարտական ջոկատի, հրշեջ-փրկարարական, շտապ բուժօգնության և ոստիկանության ծառայությունների հետ համատեղ:
Միջոցառման հիմնական նպատակներից էին, մասնավորապես, արձագանքող ուժերի պատրաստվածության ստուգումը, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը և արձագանքող ուժերի համագործակցությունը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 937 ԿԲ)