Երրորդ տեղը՝ «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների և կազմակերպությունների Հասարակայնության հետ կապերի ծառայությունների կորպորատիվ մրցույթում

Հունիսի 28-ին Սանկտ-Պետերբուրգի Լեռնային համալսարանում տեղի է ունեցել «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների և կազմակերպությունների Հասարակայնության հետ կապերի ծառայությունների IX կորպորատիվ մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Ավանդույթ դարձած այս մրցույթը բացահայտում է տարբեր անվանակարգերում լավագույն PR-ծառայությունները «Գազպրոմ» Խմբի ստորաբաժանումներում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության «Բարեխիղճ բաժանորդ» նախագիծը «Չվճարումների դեմ պայքար» անվանակարգում զրավել է 3-րդ տեղը:

Ինչպես նշեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության մասնագետները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ողջ կոլեկտիվը հպարտ է, որ մրցույթում ներկայացված տասնյակ նախագծերի շարքում մեր աշխատանքը գնահատվեց և արժանացավ ժյուրիի գնահատականին»:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am