2018 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում «թեժ գծով» ստացվել է 682 զանգ
2018 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 682 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի վերաբերյալ: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Թեժ գիծն ապահովում է կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել հարցերին՝ կապված գազամատակարարման հետ: Հարցերը կարող են ուղղվել թեժ գծի համարով՝ 29-49-04:
«Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից ստացված բոլոր հեռախոսազանգերը գրանցվում են և փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներին:
Օգտվելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» հարկավոր է տրամադրել տեղեկություն. անուն, ազգանուն, կոնտակտային հեռախոսահամարը, հասցեն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Օգոստոս ամսվա նորությունները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյանի շնորհավորական ուղերձը ընկերության աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ Դադարեցվելու է գազամատակարարումը 2018 թվականի օգոստոս ամսվա երկրորդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը Դադարեցվելու է գազամատակարարումը Դադարեցվելու է գազամատակարարումը