Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը

Սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է՝ Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է այսօր ժամը 07:00-ից:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am