«Տրանսգազ» ՍՊԸ-ում սկսվել են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազափոխադրման համակարգի օբյեկտների աշուն-ձմեռ 2018/2019 թթ. պատրաստվածության ստուգումները

Սեպտեմբերի 24-ից 28-ը «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ մասնագետների խումբը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնագետների հետ համատեղ իրականացրել են ստուգումներ «Տրանսգազ» ՍՊԸ կողմից շահագործվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազափոխադրման համակարգի օբյեկտների պատրաստվածությունը ձմեռային ժամանակահատվածին՝ համաձայն «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների աշուն-ձմեռ 2018/2019 թթ. պատրաստվածության ստուգումների հաստատված ժամանակացույցի:

Հանձնաժողովի կազմում են մայրուղային գազատարների, գազաբաշխիչ կայանների, սարքավորումների շահագործման, կոռոզիայի պաշտպանության գծով մասնագետներ, կարգավարական կառավարման, գլխավոր ճարտարագետի բաժնի ներկայացուցիչներ:

Ստուգումներն իրականանցվել են «Տրանսգազ» ՍՊԸ Աբովյանի,Վանաձորի, Դիլիջանի, Մարտունու գծային շահագործման մասնաճյուղերում:

Աշխատանքային խումբն ավարտել է իր աշխատանքը սեպտեմբերի 28-ին: Տեղի է ունեցել ամփոփիչ խորհրդակցություն «Տրանսգազ» ՍՊԸ ղեկավարության հետ և ստորագրվել ստուգումների ակտը:

Հոկտեմբերի 1-ից 3-ը մասնագետների համատեղ խումբը կայցելի Աբովյանի ԳՍՊԿ: Կիրականացվեն կայանի գազաճնշակային, օպերատիվ-արտադրական ծառայությունների, էներգաջրամատակարարման ծառայության հիմնական և օժանդակ սարքավորումների, տրասնպորտային և մեխանիկական վերանորոգման տեղամասերի ստուգումներ:

Բացի այդ, հոկտեմբերի 1-ից 5-ը կանցկացվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ արտադրական անվտանգության ապահովման ներքին աուդիտ: Մասնագետները կիրականացնեն տեխնիկական անվտանգության մակարդակի ստուգումներ: Կկատարվեն Աբովյանի ԳՍՊԿ օբյեկտներում վթարների տեղայնացման գործողությունների ընթացքում անձնակազմի պատրաստվածությունը ստուգելու աշխատանքներ՝ միաժամանակ կանցկացվեն հակավթարային վարժանքներ կայանի հորերի տարածքում:

Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 5-ին: Տեղի կունենա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ղեկավարության, մասնագետների և աուդիտորական խմբի համատեղ խորհրդակցությունը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am