Ավարտվել են ձմեռային ժամանակաշրջանի պատրաստվածության ստուգումները Աբովյանի ԳՍՊԿ-ում
Հոկտեմբերի 1-ից 3-ը «Գազպրոմ» ՀԲԸ, «Գազպրոմ ՊԽԳ» ՍՊԸ, «Գազպրոմ գազնադզոր» ՍՊԸ մասնագետների խումբը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնագետների հետ համատեղ իրականացրել է 2018/2019 թթ. ձմեռային ժամանակաշրջանի պատրաստվածության ստուգումներ Աբովյանի ԳՍՊԿ-ի օբյեկտներում:
Կատարվել են կայանի գազաճնշակային, օպերատիվ-արտադրական ծառայությունների, էներգաջրամատակարարման ծառայության հիմնական և օժանդակ սարքավորումների, տրասնպորտային և մեխանիկական վերանորոգման տեղամասերի ստուգումներ:
Հանձնաժողովի աշխատաքի արդյունքներով հոկտեմբերի 3-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ստորագրվել է պատրաստվածության ստուգումների ակտը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)