Հայտարարություն
Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի հետ ս.թ. հոկտեմբերի 4-ին
Մասնավորապես, «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման համար ներդրված գումարները ներառված չեն և չէին կարող ներառված լինել ոչ բնական գազի ոլորտին առընչվող Ընկերության հայտերում ու ներդրումային ծրագրերում և, հետևաբար, ոչ էլ բնական գազի սակագների կառուցվածքի ծախսային որևէ հոդվածում: Այն է, բնական գազի սակագներում որև ֆինանսական միջոց նախատեսված չէ Ընկերության կողմից իրականացվող այլ (չլիցենզավորվող) գործունեության ոլորտներում՝ նույն թվում «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ներդրումների համար:
Ինչ վերաբերում է շահագործման ծախսերի, կորուստների, կալորիականության վերաբերյալ բանախոսի կողմից բարձրացված հարցերին, ապա դրանց հիմնավորումները և մեկնաբանությունը մասնագիտական բնույթ են կրում և հանրայնացվում են առնվազն յուրաքանչյուր անգամ սակագների սահմանման ժամանակ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի մտահոգությունն է առաջացնում այն, որ Ընկերության համար անհասկանալի դրդապատճառներով, առանց որևէ մասնագիտական հիմնավորման և գոնե նախնական կարգով համատեղ քննարկումների, կատարվել է էներգետիկ փորձագետին ոչ հարիր հայտարարություն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
Հերթական նվիրատվությունը Հայաստանի և Արցախի դպրոցներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարզաբանում է 2018 թվականի հոկտեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ամփոփվեցին «Լավագույն հսկիչ» մրցույթի արդյունքները 2018 թվականի 9 ամիսների ընթացքում «թեժ գծով» ստացվել է 1235 զանգ