Հանրապետությունում գազ սպառող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 697 հազար
2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 7 370-ով՝ կազմելով 697 752:
Ներկայումս հանրապետությունում բնական գազ է օգտագործում 631 բնակավայր, որից 585-ը գյուղական, 46-ը քաղաքային համայնքներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն