Ծանոթանալով Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի համացանցում հեռարձակվող 2-րդ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությանը գազիգնմանգնի 150 դոլարից 135 դոլար վերջին իջեցմանվերաբերյալ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն հայտարարում է՝
1. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն երբևէ 135 դոլարով բնական գազ չի գնել:
Այսինքն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—նոչ թե գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլարի նվազեցման պարագայում (ինչը իրականում տեղի չի ունեցել) չի նվազեցրել վաճառքի սակագները (ինչպես հնչել է հայտարարության մեջ), այլ ճշգրիտ հակառակը՝ գազի գնման գնի 150 դոլար անփոփոխ մնալու պարագայում 2017թ. հունվարի 1-ից շուրջ 7.1%-ով նվազեցրել է ներքին շուկայում գազի սակագները, ակնկալելով, որ նվազեցման հետևանքով չստացված հասույթի (տարեկան շուրջ 13,4 մլրդ դրամ, առանց ԱԱՀ) փոխհատուցումը պետք է ապահովվի գազի սպառման ծավալների ավելացման շնորհիվ, հակառակ դեպքում, չստացված հասույթը պետք է փոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ միակ բաժնետեր՝ «Գազպրոմ» ՀԲԸ կողմից, ինչը և ներկայումս իրականացվում է:
Ընկերության կարծիքով ԱԺ Քննիչ հանձնաժողովին տրվել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որի հիման վրա արվել է հասարակությանը ապատեղեկացնող հայտարարություն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն ստացել է Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի հարցաշարը, այդ թվում գազի գնման և վաճառքի գների մասով, և պատասխանները ամբողջական ծավալով կներկայացվեն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն