«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենի շնորհավորական ուղերձը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հարգելի գործընկերներ՝
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Ամանորը նոր հույսերի, հաջողությունների, դրական փոփոխությունների ու երազանքների կատարման ժամանակաշրջան է:
Տարեմուտին ավանդաբար ամփոփվում են անցնող տարում կատարված աշխատանքի արդյունքները և նախանշվում են ապագա ծրագրերը:
Ցանկանում եմ հպարտությամբ նշել, որ մենք պատվով կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները: Համոզված եմ, որ հետագայում ևս կշարունակենք մեր բարեխիղճ ու նվիրյալ աշխատանքը:
Թող գալիք 2019 թվականը լինի նոր ձեռքբերումների ու նոր հաղթանակների, նախանշված նպատակների իրագործման տարի:
Գալիք տարում մաղթում եմ ձեզ և ձեր հարազատներին քաջ առողջություն, երջանկություն, սեփական ուժերի հանդեպ վստահություն և ամենայն բարիք:
Կրկին շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյան
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- 2018 թվականի դեկտեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2019–2021 թվականների ներդրումային ծրագրին
- Ի գիտություն բաժանորդների
- 2018 թվականի դեկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2018 թվականի նոյեմբեր ամսվա 3-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)