«Գազպրոմ Արմենիա»-ում հաստատվել է էներգաէֆեկտիվության և էներգախնայողության քաղաքականությունը
«Գազպրոմ» ՀԲԸ Վարչության որոշումով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգում հաստատվել է էներգաէֆեկտիվության և էներգախնայողության քաղաքականությունը:
Սույն Քաղաքականության դրույթները ենթակա են պարտադիր կատարմանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի բոլոր աշխատակիցների համար:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ էներգաէֆեկտիվության և էներգախնայողության քաղաքականության նպատակն է էներգախնայողության պոտենցիալի և բնական էներգետիկ պաշարների առավել արդյունավետ օգտագործումը: Այդ թվում՝
— «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի էներգետիկ էֆեկտիվության բարձրացումը՝ տեխնոլոգիական գործընթացների էֆեկտիվ կառավարման և նորարական տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառման հաշվին:
— Շրջակա միջավայրի վրա ազդեցության մակարդակի մշտական նվազեցումը
— Արտադրական գործունեության ընթացքում տեսակարար ծախսերի մշտական կրճատումը ՝ էներգետիկ պաշարների տնտեսման և չափորոշիչ ռացիոնալ օգտագործման հաշվին:
Սույն Քաղաքականության դրույթների իրականացումը հանդիսանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դինամիկ աճի, մրցունակության բարձրացման և ընկերության կայուն զարգացման դիրքերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության Էկոլոգիական անվտանգության և տնտեսության էներգետիկ էֆեկտիվության բարձրացման երաշխիք:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն