2018 թվականի ընթացքում «թեժ գծով» ստացվել է 1643 զանգ
2018 թվականի հունվար — դեկտեմբեր ամիսների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 1643 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների, սպառած գազի և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումների վերաբերյալ: «Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից ստացված բոլոր հեռախոսազանգերը գրանցվել և փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին: Հետադարձ կապի մոնիտորինգի արդյունքներով, «թեժ գծով» ստացված զանգերի գերակշռող մասը ստացել է համապատասխան լուծում:
Գազամատակարարման հետ կապված հարցերը կարելի ուղղել «թեժ գծի» հետևյալ համարով՝ 29-49-04, երկուշաբթի-հինգշաբթի օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ը, իսկ ուրբաթ՝ 09:00-ից մինչև 17:00-ը:
Թեժ գիծն ապահովում է կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել բաժանորդների հարցերին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Փետրվար ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գնումների գործընթացի կազմակերպումն ապահովում է բացառապես գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխան
- 2019 թվականի փետրվար ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2019 թվականի փետրվար ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2018 թվականի 12 ամիսների տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցրեց երրորդ տեղը
- 2019 թվականի հունվար ամսվա 3-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 793 ԿԲ)