Դասընթացների ավարտից հետո կազմակերպվել է գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում անբավարար գիտելիքներ ցուցաբերած կամ չներկայացած աշխատողներին հնարավորություն է տրվել մեկ ամսվա ընթացքում այն վերահանձնելու:
2018 թ. փետրվար-մարտ ամիսներինանցկացվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնաճյուղերի ստորգետնյա գազատարերի հետազոտմամբ, ախտորոշմամբ և տեխնիկական վիճակների գնահատմամբ զբաղվողմասնագետներիհամար վերապատրաստման դասընթացներ, իսկ մայիսին՝ Ընկերության ղեկավարինժեներատեխնիկական աշխատողներին փոխարինող կադրերի ռեզերվի որակավորման բարձրացման դասընթաց՝ «Գազի տնտեսությունում կարգավարական և վթարավերականգնողական աշխատանքների օպերատիվ կառավարում» թեմայով: Որակավորման բարձրացման դասընթաց է անցկացվել նաև Կոտայքի ԳԳՄ-ի չափագետների համար:
«ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացման համար ՈՒՏԿ-ում անցկացվել է հետևյալ միջոցառումները.
·Հունիսին Կազանի ազգային հետազոտատեխնոլոգիականհամալսարանի աշխատակիցների հետ կազմակերպվել է հանդիպում: Վերջիններս ներկայացրել են իրենց կողմից իրականացվող դասընթացների ծրագրերը:
·Սեպտեմբերին «Գազպրոմ Կազմէներգոգազ» ընկերության կողմից Ընկերության«Ինժեներականկենտրոն» մասնաճյուղի շինարարության հսկողության ծառայության անձնակազմի մասնագիտական գիտելիքների բարձրացման նպատակով անցկացվել է սեմինար «Ավտոմատացված աշխատանքային տեղ-նորոգման աշխատանքների որակի հսկողություն» թեմայով:
·Հոկտեմբերին Ուսումնատեխնիկականկենտրոնում կազմակերպվել է «Լավագույն հսկիչ» մրցույթ-ստուգատեսի արդյունքների ամփոփում:
2018 թ.-ին «Ինժեներականկենտրոն» մասնաճյուղի աշխատակիցների և վարորդների, ինչպես նաև Երևանի ԳԳՄ-ի պոլիէթիլենային խողովակների եռակցող-օպերատորի համարգիտելիքների հերթական ստուգում է իրականացվել, իսկ շինարարության հսկողություն իրականացնող աշխատակիցների համար՝ արտահերթ:
2018թ.-ին ՈՒՏԿ-ի կողմից կազմվել և տպագրվել է «Գազաբաշխիչ ցանցերի և ներտնային գազասպառման համակարգերի նախագծում» ուսումնականձեռնարկը: Իսկ «Ստորգետնյա գազատարերի պաշտպանումը կոռոզիայից» մեթոդական ուղեցույցը մշակման փուլում է գտնվում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 974 ԿԲ)