«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ընկերության աշխատակիցների երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ռուս մեծ դասական գրող և բանաստեղծ Ալեքսանդր Սերգեյեվիչ Պուշկինի ծննդյան 220-ամյակին, ինչպես նաեւ Ռուսաց լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Միջոցառման շրջանակում երեխաների համար կազմակերպվել էր պուշկինյան ընթերցումներ, մրցույթներ, վիկտորինաներ, ինչպես նաև Պուշկինի գրքերի ցուցահանդես, որոնք միջոցառման վերջում երեխաները ստացան որպես մրցանակ:
Երեխաները մասնակցեցին նաև Պուշկինի հեքիաթների հիման վրա նկարների և ասմունքի մրցույթներին, որի ընթացքում նրանք կարդում կամ արտասանում էին հատվածներ գրողի հեքիաթներից և բանաստեղծություններից, նկարում պուշկինյան թեմաներով:
Ապա Պուշկինյան օրը շարունակվել է վիկտորինայով, երբ երեխաները ցուցաբերել են իրենց գիտելիքները Ա.Պուշկինի հեքիաթների և ստեղծագործությունների իմացությամբ:
Մեծացված լուսանկար (JPG, 430 ԿԲ)