Պուշկինյան օր «Գազպրոմ Արմենիա» —ում
- Նկարագրություն
Ֆոտոալբոմ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ընկերության աշխատակիցների երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ռուս մեծ դասական գրող և բանաստեղծ Ալեքսանդր Սերգեյեվիչ Պուշկինի ծննդյան 220-ամյակին, ինչպես նաեւ Ռուսաց լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Միջոցառման շրջանակում երեխաների համար կազմակերպվել էր պուշկինյան ընթերցումներ, մրցույթներ, վիկտորինաներ, ինչպես նաև Պուշկինի գրքերի ցուցահանդես, որոնք միջոցառման վերջում երեխաները ստացան որպես մրցանակ:
Երեխաները մասնակցեցին նաև Պուշկինի հեքիաթների հիման վրա նկարների և ասմունքի մրցույթներին, որի ընթացքում նրանք կարդում կամ արտասանում էին հատվածներ գրողի հեքիաթներից և բանաստեղծություններից, նկարում պուշկինյան թեմաներով:
Ապա Պուշկինյան օրը շարունակվել է վիկտորինայով, երբ երեխաները ցուցաբերել են իրենց գիտելիքները Ա.Պուշկինի հեքիաթների և ստեղծագործությունների իմացությամբ:
Միջոցառման ավարտին վիկտորինայի և մրցույթների ամփոփված արդյունքներով հաղթողներին հանձնվեցին մրցանակներ: Պուշկինյան օրվա առթիվ միջոցառման բոլոր մասնակիցները ստացան փոքրիկ նվեր՝ Պուշկինի հեքիաթների գիրք:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նիստը
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ֆուտբոլիստներն ավարտեցին մրցաշարը՝ գրավելով 3-րդ և 4-րդ տեղերը
- 2019 թվականի հունիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2019 թվականի հունիս ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2019 թվականի մայիս ամսվա 3-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 430 ԿԲ)