Հ.Թադևոսյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ

Հրանտ Թադևոսյան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն

Հրանտ Թադևոսյան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ «Գազպրոմ Արմենիա» Ընկերության բոլոր աշխատակիցներին և աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի՝ գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ:

Ուզում եմ հատկանշել, որ Ընկերության անձնակազմը իր աշխատանքային տարեգրության ընթացքում գրանցել է նշանակալի հաջողություններ, իրականացրել խոշորածավալ ծրագրեր, որոնք առանցքային դեր ունեն երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, միաժամանակ լուծումներ գտնել իր առջև դրված բարդագույն խնդիրների համար:

Ունենալով մասնագիտական բարձրորակ ներուժ՝ համոզված եմ, որ նպատակաուղղված աշխատանքով ու հետևողական քայլերով Ընկերությունը այսուհետ էլ կշարունակի արդյունքներ ապահովել գազաէներգետիկ ոլորտում և առաջատար դիրքեր զբաղեցնել Հայաստանի տնտեսության մեջ:

Մեզանում ձևավորված թիմային աշխատանքի շնորհիվ մեր անձնակազմն այսօր ևս ցուցաբերում է հաստատուն կամք՝ ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու և շարունակելու իր ամենօրյա քրտնաջան, համակարգված աշխատանքը, որի կարևորագույն արդյունքը հանրապետության սպառողական շուկայի անխափան ու հուսալի գազամատակարարումն է, ինչն անկախ ֆորսմաժորային իրավիճակներից, իրականացվում է պատշաճ մակարդակով:

Հատուկ շնորհակալության խոսք եմ ուզում ուղղել վետերաններին: Նրանց փորձը, պրոֆեսիոնալիզմը, գործնական հմտությունները աշխատանքում օգնել են գազի ոլորտի մի քանի սերունդների:

Հարգելի գործընկերներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու խորին երախտագիտությունը ձեր կատարած աշխատանքի համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում բոլորին մասնագիտական և անձնական նորանոր հաջողություններ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am