Բացվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցը
Սեպտեմբերի 1-ին՝ Դպրության և գիտելիքի օրը, դպրոցականների առջև առաջին անգամ իր դռները բացեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Ուսումնա-սպորտային համալիր հիմնարկի դպրոցը:
Դպրոցի բացման կապակցությամբ իր օրհնությունն էր բերել Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը շնորհավորեց աշակերտներին, ծնողներին, դպրոցի անձնակազմին և հյուրերին Գիտելիքի օրվա և դպրոցի բացման կապակցությամբ, մաղթեց հաջողություններ:
«Մենք միասին սկսում ենք կերտել այս նորաբաց կրթօջախի պատմությունը: Այսօր մենք տոնում ենք մեր համալիրի միայն դպրոցի բացումը՝ դրանով մեկնարկելով ուսումնական տարվա սկիզբը, իսկ համալիրի պաշտոնական բացումը տեղի կունենա առաջիկայում», — նշեց Ա. Գրիգորյանը: Նա շնորհակալություն հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին և տնօրինությանը այս գեղեցիկ կառույցը կյանքի կոչելու համար:
Նորակառույց դպրոցը գտնվում է Երևանի Ավան վարչական համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36