Առաջին կիսամյակում սպասարկվել է 639 144 բաժանորդ

2019 թվականի առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հետ հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական փաստացի սպասարկում է իրականացվել 639 144 բաժանորդի մոտ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման (15.10.2014, 383Ն) համաձայն, ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացվում է տարին երկու անգամ:

Նշված ժամանակահատվածում ընկերության փականագործները կազմել են թվով 250 794 արձանագրություն գազասպառման կենցաղային համակարգի խախտումների վերաբերյալ, որից 146 024-ը անմիջապես վերաբերվում են անվտանգության նորմերի խախտումներին:

60 001 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով, այդ թվում 13 բաժանորդ խոչընդոտել են սպասարկմանը և նրանց գազամատակարարումը գործող կանոնների համաձայն ներկայացվել է դադարեցման :

Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 7924 կանչ, որոնց հիման վրա կատարվել են արտապլանային սպասարկումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am


Սեպտեմբեր ամսվա նորությունները