2019 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում ընկերությունը զբաղեցնում է երրորդ տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2019 ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 33,623,700 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 27-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 4,392,490 հազար դրամ և 961-րդ տեղում՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 127,126 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 142-րդ տեղը՝ 959,825 հազար դրամ: