Ուսումնա-սպորտային համալիրի սաները՝ միջազգային օլիմպիադայի հաղթողներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի աշակերտները փայլուն արդյունքներ են գրանցել Սոչիում տեղի ունեցած մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում:

Մրցույթն անցկացվել էր ըստ տարիքային խմբերի և մենթալ թվաբանության բարդության աստիճանների:

Ռաֆայել Մովսեսյան, Նատալի Աքսյան,Գևորգ Գյուլխասյան (ձախից աջ)

Ռաֆայել Մովսեսյան, Նատալի Աքսյան,Գևորգ Գյուլխասյան (ձախից աջ)

«Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի երրորդ դասարանի աշակերտ Ռաֆայել Մովսեսյանը նվաճել է սուպերչեմպիոնի կոչումը:

Առաջին և երրորդ դասարանի աշակերտներ Նատալի Աքսյանը և Գևորգ Գյուլխասյանը համապատասխանաբար զբաղեցրել են առաջին և երրորդ տեղերը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am