«Գազովայա պրոմիշլենոստ» ամսագրում տպագրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ա.Գրիգորյանի հոդվածը
«Գազովայա պրոմիշլենոստ» ամսական գիտա-տեխնիկական և արտադրական ամսագրի № 01 2020 տպագրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գազի տեղափոխման ցանցերի շահագործման և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Գրիգորյանի «Գազաբաշխիչ կայանների շահոգործման արդյունավետության բարձրացման մեթոդի մշակում» հոդվածը:Հոդվածում ներկայացված են ջերմային թափոնների օգտագործման հետ կապված հարցեր՝ գազի ճնշումը նվազեցնելու և ինքնավար էլեկտրամատակարարում կազմակերպելու նպատակով: Հոդվածի հեղինակն առաջարկում է օգտագործել ջերմային թափոնները ԱԳԼՃԿ-ում սեղմված գազը սառեցնելու համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36