Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 717 հազար բնակիչ-բաժանորդ
2020 թվականի առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 3 417-ով:
Ապրիլի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված 717 023 բնակիչ-բաժանորդ, որից 384 140-ը բնակելի շենքերում (բնակարան), 332 883-ը՝ առանձնատներում:
Ներկայում Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 համայնքներ, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36