Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալծառայություններիդիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնումէ, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներինբնակիչ—բաժանորդներինմատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:
Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ—բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն