Ապրիլի 28-ը՝ աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր:

Աշխարհի բոլոր երկրներում մեծ ուշադրություն է հատկացվում արտադրական անվտանգության, աշխատողների առողջության պահպանման, ինչպես նաև ամենօրյա աշխատանքին վերաբերող խնդիրներին:

Արտադրական գործընթացում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸի հիմնական նպատակներից մեկը մնում է անփոփոխ՝ ստեղծել անվտանգ աշխատանքային պայմաններ և պահպանել աշխատողների կյանքն ու առողջությունը: Այդ նպատակով ընկերությունը ամեն տարի որակի, շրջակա միջավայրի, աշխատանքի, առողջության պահպանման և հրդեհային անվտանգության պահպանման քաղաքականության շրջանակում իրականացնում է մի շարք համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են կառավարման համակարգի զարգացմանը, հատկապես արտադրական անվտանգության ապահովմանն ու աշխատանքային պայմանների բարելավմանը:



Միջոցառումների շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնատեխնիկական կենտրոնում անցկացվում են դասընթացներ՝աշխատանքի անվտանգության եւ պաշտապանության թեմաներով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸն տարին երկու անգամ ուսումնական վարժանքներ է անցկացնում Հայաստանի տարբեր մարզերում գործող Գծային շահագործման մասնաճյուղերում (ԳՇՄ), ինչպես նաև Աբովյանի ստորգետնյա պահեստարան կայան մասնաճյուղում:


Միջոցառումները տարեց տարի ավելի ընդգրկուն են եւ ընկերության մասնաճյուղերի ու դուստր ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծում են առավել հարմարավետ աշխատանքային պայմաններ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am