2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է  երկրորդ տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2020 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:

Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 25 978 780 հազ. դրամ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն ցանկի 18-րդ տեղում է: Նշված ժամանակահատվածում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել 3 314 688 հազ. դրամ։

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 140-րդ տեղը՝ 633 773 հազ. դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am