2020 թվականի ինն ամիսների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներկրել է 1,718.5 մլն խ.մ բնական գազ

27 հոկտեմբերի 2020, 12:21

2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ներկրվել է 1,718.5 մլն խ.մ բնական գազ : Նշված ժամանակահատվածում իրացվել է 1, 650.3 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13%-ով ավելացել են Էներգետիկայի և 25,3%-ով արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 436.9 և 168.2 մլն խ.մ: 8,7 %-ով ավելացել են բնակչության կողմից սպառված բնական գազի ծավալները՝ կազմելով 500.7 մլն խ.մ:

Նշված ժամանակահատվածում 18,8 %-ով նվազել են ԱԳԼՃԿ-ների և 10,0%-ով տարբեր սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 347.8 և 196.7 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am