ՀՀ գազափոխադրման ու գազաբաշխման համակարգը պատրաստ է 2020–2021թթ. ձմռան շրջանում հուսալի շահագործման

26 նոյեմբերի 2020, 11:24

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ավարտել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները ձմռան ժամանակահատվածում գազափոխադրման ու գազաբաշխման համակարգերի հուսալի շահագործման, սեզոնային և պիկային հնարավոր անհավասարությունները կարգավորելու, ինչպես նաև հանրապետության սպառողներին անվտանգ ու անխափան գազամակատարարում ապահովելու համար:

Իրականացվել են պրոֆիլակտիկ և նորոգման մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ կապիտալ նորոգվել են 43 կմ գազաբաշխիչ և 4,6 կմ գծային մայրուղային գազատարներ: Բացի այդ, նորոգվել է 4 գազաբաշխիչ կայան և 3 փականային հանգույց:


Կատարվել է 230 կմ մայրուղային գազատարների և 1027 կմ ստորգետնյա գազաբաշխիչ ցանցի համալիր ախտորոշման հետազոտություն:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնաճյուղերի ուժերով իրականացվել է ավելի քան 10033 միավոր գազի ճնշման կարգավորիչ կետերի ընթացիկ և 33 միավոր գազակարգավորիչ կետերի կապիտալ նորոգումներ:

Ցածր ջերմաստիճանների պայմաններում կոռոզիայից գազատարների հուսալի պաշտպանությունն ապահովելու նպատակով իրականացվել է շահագործվող էլեկտրաքիմիական պաշտպանության 99 կայանի կապիտալ նորոգում և 508 կայանի ընթացիկ նորոգում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am