2020 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է ներկրել է շուրջ 2,411.7  մլն խ.մ բնական գազ

11 փետրվարի 2021, 09:36

2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,1%-ով ավելացել են ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 2,411.7 մլն խ.մ՝ նախորդ տարվա 2,339.2 մլն խորանարդ մետրի դիմաց:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 2,262 մլն խ.մ, ինչը 2,7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից՝ 2,202.4 մլն խ.մ:

Գազասպառման կառուցվածքում 2020 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 28,4%-ով ավելացել են արդյունաբերության և 16,6%-ով Էներգետիկայի ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 239.3 և 583.2 մլն խ.մ: 8,4%-ով ավելացել է նաև բնակչության կողմից սպառված բնական գազի ծավալները՝ կազմելով 724.6 մլն խ.մ:

2020 թվականին 18,1%-ով նվազել են ԱԳԼՃԿ-ների և 10,3%-ով տարբեր սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 472.8 և 242.2 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am