«Տրանսգազ» ՍՊԸ-ն անցկացրել է վարարումների հետևանքների վերացմանն ուղղված ուսումնական վարժանքներ


Մարտի 23-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերության՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի բոլոր հինգ գծային շահագործման մասնաճյուղերում (ԳՇՄ)՝ այդ թվում նաև Աբովյանի ԳՇՄ-ում անցկացվել են համալիր հակավթարային ուսումնական վարժանքներ:




«Մայրուղային գազատարի օդային անցման հենասյունի և ափի ողողում հեղեղաջրերով» թեմայով ուսումնական վարժանքի սցենարով հեղեղաջրերով ողողվել է Ջրաբեր-ԳԲԿ 2 մայրուղային գազատարի օդային անցման հենասյունը:




Աբովյանի ԳՇՄ վթարավերականգնողական խումբը տեղում իրականացրել է գործողություններ՝ մայրուղային գազատարի գծային հատվածում առաջացած ենթադրյալ վթարի վերացման նպատակով:




Վթարային իրավիճակի հետևանքները վերացնելու, աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար վարժանքի մասնակիցները ապահովված են եղել հակահրդեհային և անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով, համապատասխան սարքավորումներով և նյութերով:




Աբովյանի ԳՇՄ վթարային խումբը իրականացրել է վթարի վերացման աշխատանքներն անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:




Ուսումնական վարժանքների ավարտից հետո «Տրանսգազ» ՍՊԸ-ում տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում դիտարկվել են վարժանքի բոլոր մասնակիցների գործողությունները, ամփոփվել են արդյունքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am