Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել ավանդական տոնական միջոցառում, որին մասնակցում էին 3-ից 11 տարեկան երեխաներ: Նրանց համար կազմակերպվել էին հետաքրքիր և զվարճալի թեմատիկ խաղեր, մրցույթներ և վիկտորինաներ: Միջոցառման ողջ ընթացքում փոքրիկներին զվարճացնում էին հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները: Մրցույթների և վիկտորինաների հաղթողներն արժանացան խրախուսական մրցանակների, իսկ բոլոր երեխաները տոնի առթիվ ստացան նվերներ:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (JPG, 582 ԿԲ)