Ամանորյա նվեր Գյումրու երկու մանկապարտեզներին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Ամանորյա անակնկալ մատուցեց Գյումրի քաղաքի մանկապարտեզներին։


Գյումրու համայնքապետարանի խնդրանքով Ընկերությունը 48 հատ երկհարկանի մահճակալ և 96 հատ ներքնակ նվիրաբերեց քաղաքի երկու մանկապարտեզների, որոնք նման գույքի կարիք ունեն։


Դեկտեմբերի 30-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնասպորտային համալիրի տարածքից մահճակալները և ներքնակները տեղափոխվեցին Գյումրի։


Համայնքապետարանը շնորհակալություն հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների նկատմամբ ուշադրության և Ամանորի նախաշեմին անակնկալ մատուցելու համար։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am