Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցն ավարտեցին առաջին շրջանավարտները

Մայիսի 27-ին «Վերջին զանգը» հնչեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի առաջին շրջանավարտների համար։ Ուսումնառության ավարտին նվիրված տոնական միջոցառման ընթացքում շրջանավարտները գեղեցիկ, վառ և միաժամանակ զվարճալի ներկայացումով հանդես եկան, հրաժեշտի խոսքեր հնչեցրեցին և իրենց երախտագիտությունը հայտնեցին հարազատ դպրոցին և ուսուցիչներին։





Շրջանավարտներին շնորահավորեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։ «Հինգ տարի առաջ ծնվեց նման կրթահամալիր ստեղծելու գաղափարը։ Այստեղ, կարելի է ասել, ոչինչ չկար, կար միայն մտահղացումը, ցանկությունը։ „Գազպրոմ Արմենիա“-ն հաջողությամբ իրագործում է իր գործառույթները գազամատակարարման, էներգետիկայի ոլորտում և որոշում կայացվեց գործունեություն ծավալել նաև կրթական ոլորտում, քանի որ գիտելիքն ամենամեծ կապիտալն է։ Բազմաթիվ հարցեր և խնդիրներ լուծվեցին, և արդյունքում մեր իղձը կյանքի կոչվեց։ Բավականին արագ տեմպերով կառուցվեց ուսումնա-սպորտային համալիրը, իսկ առավել արագ կազմավորվեց դպրոցը։ Սա շատ կարևոր է, քանի որ մեկ բան է ստեղծել կառույց, մեկ այլ բան՝ հոգի և շունչ հաղորդել այդ կառույցին», — նշեց Հրանտ Թադևոսյանը։





«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենն ընդգծեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ի Ուսումնա-սպորտային համալիրն իր բարձր մակարդակի և բարձր որակի դպրոցով այսօր զբաղեցնում է ուրույն դիրք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ամբողջ տարածաշրջանում։




«Սիրելի՛ շրջանավարտներ, ցանկանում եմ կրկին ընդգծել՝ ամենամեծ կապիտալը գիտելիքն է։ Գիտեմ, որ մեր դպրոցում դուք ձեռք եք բերել բավականին լավ գիտելիքներ և ունակություններ, գիտեմ նաև, որ ձեզանից յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունը։ Շարժվեք առաջ ձեր նախընտրած ճանապարհով և ձեր գործում եղեք լավագույնը։ Ցանկանում եմ, որ միշտ պահպանեք կապը Ուսումնա-սպորտային համալիրի հետ, իսկ „Գազպրոմ Արմենիա“-ն պատրաստ է աջակցել ձեզ հետագայում։ Շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս, քանի որ սա մեզ համար մեծ հաջողություն է», — նշեց Հրանտ Թադևոսյանը՝ բարի երթ մաղթելով շրջանավարտներին։





Միջոցառման ավարտին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը և Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը շրջանավարտներին հանձնեցին հիմնարկի արծաթե կրծքանշաններն ու պատկերագրքույկները։




Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am