Տոնական միջոցառում երեխաների համար «Գազպրոմ Արմենիա»-ում

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում կազմակերպվել էր ավանդական տոնական միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 300 երեխա:






Նրանք մասնակցեցին ուրախ և զվարճալի շոու-ծրագրին, կավճանկարչությանը, ավազի վրա նկարչությանը, բազմատեսակ հետաքրքիր խաղերի, ծանոթացան ակվագրիմի տեխնիկային, ցատկոտեցին բատուտի վրա և զբոսնեցին պոնիներով: Հատուկ հրավիրված նկաիչները նկարում էին տոնական միջոցառման մասնակիցների զվարճալի դիմանկարները:









Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բոլոր փոքրիկները ստացան զանազան նվերներ:




Տոնակատարության ավարտին մանուկները փուչիկների միջոցով երկինք բաց թողեցին թղթի վրա գրված իրենց ցանկությունները:





Օրը լի էր վառ իրադարձություններով ու բարձր տրամադրությամբ, անմոռանալի տպավորություններով, երեխաների անսահման ուրախությամբ ու ժպիտներով։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am