«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով:
Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 41 802 341 հազ. դրամ:Հրապարակված ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, զբաղեցնում է 40-րդ տեղը՝ 4 189 937 հազ․ դրամ:
Ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 186-րդ տեղը՝ 1 006 185 հազ․ դրամ:
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է՝ համացանցում գործող կեղծ կայքերը Ընկերության հետ որևէ առնչություն չունեն
- Հանրապետություն բնական գազի մատակարարումը Ժամանակավորապես կդադարեցվի
- Ըստ օպերատիվ տվյալների, հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 745 հազար բաժանորդ
- Գազի ապօրինի օգտագործումը՝ պայթյունի պատճառ
- Ֆոտոռեպորտաժ. Ղազախ-Երևան (II գիծ) մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքները