ՀԾԿՀ-ը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2023–2027թթ․ ներդրումային ծրագրին

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դեկտեմբերի 21-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2023-2027թթ․ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 97 753,6 մլն դրամ (առանց ԱԱՀ)՝ հետևյալ հիմնական ուղղություններով.

· գազափոխադրման համակարգի Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,

· գազափոխադրման համակարգի ընդլայմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,

· գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ,

· նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ,

· գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ:

ՀԾԿՀ-ը նաև համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2022-2026թթ․ներդրումային ծրագրի 2022 թվականի ճշգրտումներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am