ՀԾԿՀ-ը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2023–2027թթ․ ներդրումային ծրագրին
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դեկտեմբերի 21-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2023-2027թթ․ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 97 753,6 մլն դրամ (առանց ԱԱՀ)՝ հետևյալ հիմնական ուղղություններով.
· գազափոխադրման համակարգի Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,
· գազափոխադրման համակարգի ընդլայմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,
· գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ,
· նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ,
· գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ:
ՀԾԿՀ-ը նաև համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2022-2026թթ․ներդրումային ծրագրի 2022 թվականի ճշգրտումներին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հ․Թադևոսյանի շնորհավորական ուղերձը
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողները մասնակցում են Ամանորյա բարեգործական արշավին
- «Գազպրոմ Արմենիա»-ն կոչ է անում մշտապես պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները
- Գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտները պատրաստ են ապահովելու սպառողների անխափան գազամատակարարումը 2022/2023թթ. ձմռան ժամանակաշրջանում